Դեղաբույսեր
Ղանձիլ - Черемша - Allium ursinum L.
Հայկական տարանունները - արջասխտոր, խալիար, սխտորուկ, վայրի սխտոր
Դեղաբույսի նկարագրությունը: Սոխազգիների ընտանիքին պատկանող, 20-50 սմ բարձրության, ուղղաձիգ ցողունով, սխտորի բնորոշ հոտով բազմամյա խոտաբույս է: Ունի ցանցանման, երկարավուն սոխարմատ, նշտարաձև տերևներ մանր, սպիտակ-կանաչավուն ծաղիկներ: Պտուղը սև սերմերով տութիկ է: Մեր հանրապետությունում տարածված տեսակներից` արջասխտորը և հաղթականը, հարուստ են ֆիտոնցիդներով և ունեն բուժական նշաակություն (Ս. Յա. Զոլոտնիցկայա, Գ.Խ. Աղաջանյան): Դեղաբույսը ծաղկում է հունիս-հուլիս, իսկ պտղակալում հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով, որոնց տարածման գործում մեծ դեր են խաղում մրջյունները: Ձմեռում է լավ, պտղակալում` կանոնավոր:
Ղանձիլը հանդիպում է մեր հանրապետության բարձր լեռնային, անտառային և անտառատափաստանային գոտիների խոտհարքներում, արոտատեղերում, խամահողերում, հիմնականում` Կիրովականի, Դիլիջանի և Իջևանի շրջաններում, մինչև 2600 մ ծովի մակերևույթից բարձրության վրա, հաճախ հոծ բուսուտներով:
Ցեղի «ալլիում» անունը կելտական ծագում ունի, որը նշանակում է կծու, իսկ «ուրսինուսը»` արջ, այն նկատառումով, որ դանձիլը հաճախ աճում է արջերի բնակման վայրերում:
Քիմիական բաղադրությունը: Ամբողջ բույսը պարունակում է 100-730 մգ% C վիտամին, B1, B2, PP վիտամիններ, կարոտին, գլիկոզիդ ալանին, 6,5% շաքար, սխտորի բնորոշ հոտով եթերայուղ, սպիտներ, լուծվող հանքային և անազոտ, էքստրակտային նյութեր, լիզոցիմ, ֆիտոնցիդներ, մերկապտանի հետքեր, յոդ: Եթերայուղի հիմնական մասերն են վինիլսուլֆիդն ու պոլիվինիլսուլֆիդը:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով կիրառվում է ղանձիլի ամբողջ վերգետնյա մասը` սոխարմատի հետ միասին: Այն հավաքում են մայիսի կեսերից, երբ դեղաբույսը սկսում է կոկոնակալվել: Փայտացած բույսը կիրառման համար պիտանի չէ: Հումքը չորացնում են ստվերում` միջանցուկ քամու տակ: Դեռևս Հին Հռոմում ղանձիլը համարվել է ստամոքսաաղիքային տրակտը մաքրող միջոց:
Ներկայումս էլ ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է «արյունը մաքրող» միջոց և օգտագործվում է մաշկային մի շարք ախտահարումների և գեղձային որքինի ժամանակ: Տերևների ջրաթուրմն առաջարկվում է ջերմերի, լնդախտի և ցրտառական մի շարք հիվանդությունների ժամանակ: Հում վիճակում ուտում են աթերոսկլերոզի և ճիճվակրության դեպքերում, իսկ ոգեթուրմը քսում են ռևմատիզմով ախտահարված հոդերին, ըմպում հազի, ստամոքսի և աղիների բորբոքումների ժամանակ: Միջին ականջի թարախային բորբոքումների դեպքում թարմ բուսահյութը կաթեցնում են ականջի մեջ: Կովկասում դեղաբույսն օգտագործում են աղիների ինֆեկցիոն ախտահարումների բուժման ընթացքում:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ղանձիլն օգտագործվում է հիմնականում ախորժակը լավացնելու, օրգանիզմը կազդուրելու և ուժերը վերականգնելու նպատակով:
Բուլղարիայում ղանձիլը օգտագործվում է մարսողական տրակտի սուր և քրոնիկական խանգարումների, հատկապես լուծի, վատ ախորժակի, աղիների ինֆեկցիոն ախտահարումների դեպքում, ինչպես նաև աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության (հատկապես գլխապտույտով և անքնությամբ ընթացող) բուժման նպատակով: Հոմեոպաթները ղանձիլն օգտագործում են որպես միզամուղ, ստիմուլող, հակաջերմային և հականեխիչ միջոց: Փորձնական պայմաններում հիմնավորվել է դեղաբույսի ուժեղ ֆիտոնցիդային, մանրէասպան և նախակենդանիների վրա կործանարար ներգործող հատկությունները: Թարմ հյութը` 1/200-ի նոսրացումով, կործանարար է ներգործում ոսկեգույն ստաֆիլակոկի և աղիքային ցուպիկի վրա, միաժամանակ առաջ բերելով արյան անոթների որոշակի նեղացում: Հիմնավորված է, որ ղանձիլը ֆիտոնցիդային ակտիվությամբ զգալի չափով գերազանցում է սխտորին:
Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է որպես հակալնդախտային և հակասկլերոտիկ միջոց: Նրանից ստացվել են ուրսալ և ուրսալին դեղամիջոցները: Ուրսալը բույսի սոխարմատի և արմատների եթերային մզվածքն է, քիչ պղտոր, դեղնականաչավուն տեսքով, սխտորի բնորոշ հոտով. օգտագործվում է տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար` հեշտոցային տամպոնների ձևով: Ուրսալինը բույսից ստացվող եթերայուղն է, այն մուգ դեղնավուն, յուղային հեղուկ է և օգտագործվում է թարախային վերքերի, տրոֆիկ խոցերի և պառկելախոցերի բուժման համար: Պատրաստուկը բաց է թողնվում դեղատներում 0,3%-անոց վազելինային քսուքի ձևով: Ղանձիլի թարմ հյութը` 1/50-ի ջրային նոսրացումով, ինհալացիայի ձևով մենք օգտագործել ենք վերին շնչուղիների սուր բորբոքումների, տրախեիտների և բրոնխիտների ժամանակ: Հիվանդների մի մասը (ստուգիչ խումբ) ստացել է միայն հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, իսկ մյուս մասը, բացի այդ դեղամիջոցներից, նաև բուսահյութի ինհալացիան: Վերջինս ընդունվել է ամեն օր, 2-3 անգամ, 10 րոպե տևողությամբ, ընդամենը 1 շաբաթ:
Նշենք, որ դեղաբույսի արտահայտված հակաբորբոքիչ, մանրէասպան հատկությունների շնորհիվ, հիվանդների մոտ, ստուգիչ խմբի հետ համեմատած, ավելի շուտ է վերացել հազը, քթային լորձահոսությունը, գլխացավը, հեշտացել է խուխարտադրությունը, նվազել ջերմությունը, նորմալացել արյան պատկերը: Եթե ստուգիչ խմբի հիվանդների բուժման միջին տևողությունը կազմել է 11 օր, ապա այս խմբի հիվանդներինը եղել է ընդամենը 7 օր: Ղանձիլը պահածոացված վիճակում օգտագործել ենք նաև ընտելացված փորկապությամբ տառապող հիվանդներին բուժելու համար: Հիվանդներն օրվա ընթացքում այն ընդունել են 100-200 գ չափով, 1 շաբաթ տևողությամբ, սովորական սննդի պայմաններում: 13 հիվանդներից 8-ի մոտ նկատվել է լավ արդյունք. սկսել են կանոնավոր գործել աղիները, մեղմացել կամ վերացել են քրոնիկական փորկապության հետ կապված մի շարք հիվանդագին երևույթներ (փորի բքնածությունը, ցավերը, ապատիկ վիճակը, գլխացավերը, շուտ հոգնածությունը և այլն):
Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ չոր հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ: Ոգեթուրմ պատրաստելու համար չոր հումքը 1/10-ի հարաբերությամբ խառնում են 60° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, ապա ընդունում 30-ական կաթիլ` օրական 3 անգամ: Բուսահյութ ստանալու համար դալար հումքը անց են կացնում մսաղացով, ապա քամում մառլյայով: Սառնարանում պահելիս պիտանի է օգտագործման համար շուրջ 3 ամիս:
Ուրսալը և ուրսալինը բաց են թողնվում դեղատներում` պատրաստի վիճակում:
Այլ օգտակար հատկանիշները: Ղանձիլը բնակչության լայն խավերին հանրածանոթ ուտելի բույս է. ուտում են սոխարմատը, տերևներն ու ցողունը` հում, եփած, թթու դրված և մարինադի ձևով: Վաղ գարնան ամիսներին բույսը կարող է ծառայել որպես վիտամինային աղբյուր, իսկ որպես համեմունք ավելացվում է մսով ճաշերին: Անգլիայում թթու ղանձիլը համարվում է արտահանման մեծ պահանջարկի մթերք: Սիբիրում նրանից պատրաստում են շչի, թխում կարկանդակ: Շնորհիվ ֆիտոնցիդների, ղանձիլը կանխում է մսի նեխումը, ոչնչացնում կարտոֆիլի, եգիպտացորենի և խաղողի որոշ հիվանդությունների հարուցիչներին: Միաժամանակ այդ ֆիտոնցիդները կանխում են կարտոֆիլի ծլումը:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYlCiRQe' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









